Իսպանիա-Վրաստան ֆուտբոլային հանդիպման համար նախատեսվում են սուբսիդավորված չվերթներ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի օդանավակայանների միությունը։
Տոմսերը վաճառվելու են tkt.ge կայքում։ Միակողմանի ավիատոմսի գինը կկազմի 195 եվրո, երկկողմանինը ՝ 390 եվրո։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանից թռիչքները կիրականացնեն Georgian Airways-ը և Georgian Wings-ը, հունիսի 29-ին և 30-ին, իսկ Քյոլնից Թբիլիսի նախատեսվում է մեկ չվերթ հուլիսի 2-ին։
Այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 12:00-ին, ՈւԵՖԱ-ն սկսել էր Վրաստան-Իսպանիա խաղի տոմսերի վաճառքը։ Վաճառքի մեկնարկից քիչ անց բոլոր տոմսերը սպառվեցին։
Քյոլնում Իսպանիա-Վրաստան ֆուտբոլային հանդիպումը կկայանա հունիսի 30-ին։