Վրաստանում գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու ցանկություն է հայտնում 11 թեկնածու. նրանց թեկնածությունները ներկայացվել են դատախազության խորհրդին։
Թեկնածուներն են.
- Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնակատար Գիորգի Գաբիտաշվիլին. նրա թեկնածությունը ներկայացրել են ակադեմիական շրջանակի ներկայացուցիչները։ Դատախազության խորհրդի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ վերջինիս աջակցում են 463 դատախազներ և քննիչներ։
- Փաստաբան և իրավաբան Լալի Բունտուրիի թեկնածությունը Դատախազական խորհրդին է ներկայացրել քաղաքացիների «Վրաստան» քաղաքական միավորումը։
- Փաստաբան և իրավաբան Գրիգոլ Գագնիձեի թեկնածությունն առաջադրել են մի շարք հասարակական կազմակերպություններ։
- Փաստաբան և իրավաբան Դարեջան Բուցխրիկիձեն անձամբ է ներկայացրել իր թեկնածությունը դատախազության խորհրդին։
- Փաստաբան և իրավաբան Սալոմե Ջանուաշվիլիին ներկայացրել են ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները։
- Փաստաբան և իրավաբան Անդրոնիկ Սարիբեկովն անձամբ է ներկայացրել իր թեկնածությունը դատախազության խորհրդին։
- Փաստաբան Դավիթ Բարբաքաձեին ներկայացրել է «Բարեկամության կամուրջ — Քարթլոսի» կազմակերպությունը։
- Փաստաբան Ալեքսանդր Կոբաիձեն անձամբ է ներկայացրել իր թեկնածությունը դատախազության խորհրդին.
- Փաստաբան և իրավաբան Լազարե Ջորբենաձեի թեկնածությունն առաջադրել է «Վրաստան» կուսակցությունը;
- Փաստաբան և իրավաբան Պաատա Շավաձեն անձամբ է ներկայացրել իր թեկնածությունը դատախազության խորհրդին.
- Փաստաբան Վիկտոր Ախալբեդաշվիլիին ներկայացրել է «Իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ն։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն մայիսի 23-ին առողջական խնդրի պատճառով հրաժարական է տվել։ Դատախազության խորհուրդն իրավասու է ընտրել նոր գլխավոր դատախազ։