Այսօր՝ հունիսի 18-ին, Վրաստանի խորհրդարանում վարչապետ Իրակլի Կոբախիձեն կներկայացնի կառավարության տարեկան զեկույցը:
Վրաստանի խորհրդարանի տվյալներով՝ հունիսի 28-ին միայն հեռուստատեսային լրատվամիջոցներին կթույլատրվի աշխատել օրենսդիր մարմնում: Հետևաբար՝ առցանաց ԶԼՄ-ների աշխատանքը կսահմանփակվի:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահի կարգադրությամբ կիրականացվի անվտանգության դեղին մակարդակ։
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանն անվտանգության նոր միջոցներ է սահմանել ապրիլի 15-ին՝ գործակալների օրենքի ընդունմանը զուգահեռ: Այդ օրն ամբողջությամբ սահմանափակվել է այցելուների մուտքն օրենսդիր մարմին, առցանց լրատվամիջոցների լրագրողներին թույլ չեն տվել աշխատել խորհրդարանից։