Թբիլիսիի մետրոպոլիտենի ամենամարդաշատ կայարաններից մեկի՝ Վարկեթիլիի վերանորոգման 18-ամսյա ժամկետը լրացել է, իսկ աշխատանքի մեծ մասը դեռ ավարտված չէ։
Ըստ պայմանագրի՝ հատակը պետք է փոխվեր 13,4 մլն լարիի արժողությամբ, թունելի պատերին տեղադրվեին կերամիկական սալիկներ, նախատեսված է փոխել նաև այլ կարևոր ենթակառուցվածքներ։
Ըստ գնումների գործակալության կայքում հրապարակած տեղեկատվության՝ Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունը պայմանագրով նախատեսված գումարի 22 տոկոսը վճարել է կապալառու «Բադա Քոնսթրաքշեն» ՍՊԸ-ին։
Թբիլիսիի տրանսպորտային ընկերության և ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 2022 թվականի դեկտեմբերի 21-ին։ Պայմանագրի մեջ նշված է, որ աշխատանքը պետք է ավարտվի պայմանագրի ստորագրումից սկսած` 18 ամսվա ընթացքում։ Այդ ժամկետը լրացել է դեռևս հունիսի 21-ին։