Վրաց քաղաքական գործիչները շարունակում են անդրադառնալ հայ-ադրբեջանական հարաբերություների սրմանը

12920460_249142942097404_4551505996871298904_n«Չեմ կարող անհանգստությունս չհայտնել` մեր հարևան երկրներում ստեղծված  իրավիճակի հետ կապված»,— հայտարարել  է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրկիկաշվլինին` «ՆԱՏՕ-Վրաստան  ազգային դիվանագիտություն» ֆորումի շրջանակներում:   Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրության ջանքերով` հնարավոր կլինի Ղարաբաղյան հարցի կարգավորումը. «Դա  շատ կարևոր է ոչ միայն մեր տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»: 

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշեիլին իր հերթին լրագրողների հետ զրույցում ասել է,  որ  Հայաստանը և  Ադրբեջանը վրացական կողմին ոչ մի հարցով  չեն դիմել:  Ըստ նախարարի` Պաշտպանության նախարարությունը, ինչպես և մյուս  կառույցները, երկու հարևան երկրների հետ մշտական կապի մեջ են:    Խիդաշելին հեռախոսազրույց է ունեցել   հայ և ադրբեջանցի գործընկերների  հետ, երկու նախարարներն էլ նշել են, որ նախահարձակ է եղել հակառակորդ կողմը. «Մեր տարածաշրջանում խաղաղությունը կենսական նշանակություն ունի: Միջազգային հանրությունը պետք է օգտագործի բոլոր միջոցները` իրավիճակը շտկելու համար:   Մենք փորձում ենք մշտապես տեղեկացված լինել», -ասել է Խիդաշելին:

Նա նաև հնչեցրել է Վրաստանի դիքորոշումը, որն, ըստ նրա   համապատասխանում է  գործընկերների դիրքորոշման հետ այն առումով, որ այս պահի հիմնական խնդիրը մարտական գործողությունների  դադարեցումն է :  «Երբ շուրջբոլորը փոխհրաձգություն է, երբ լարվածությունն այսպիսի մասշտաբների է հասնում, ինչպիսին տեսնում ենք այսօր Լեռնային Ղարաբաղում, կարևոր խնդիրը կրակը  դադարեցնելն է, որից հետո կարող է խոսք լինել նաև մնացածի մասին»:  Խիդաշելին հյուս է հայտնել,որ  ՄԻՆՍԿ-ի խմբի հետ հանդիպումն այս առումով արդյունավետ կլինի:

Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն հայտարարել է, որ Վրաստանը հնարավորության դեպքում  պետք է Ղարաբաղյան հակամարտության հարցում  միջնորդի դեր խաղա: Ինչպես  բացատրրել է Կապանաձեն` Վրաստանն այն երկրներից է, որը լավ հարաբերություններ ունի հակամարտության երկու կողմերի հետ էլ: Ցավալի է, որ այս հարցը մի շարք պատճառներով չի ստացվել խաղաղ ճանապարհով լուծել .


Glava_Genshtaba_Gruzii_ne_pokinet_svoy_post_178696970«Գործընթացը ցավալի է ողջ տարածաշրջանի համար։ Այնպես որ ուշադրությամբ հետևում ենք դեպքերի ընթացքին, սերտ կապեր ենք պահպանում Ադրբեջանում և Հայաստանում մեր գործընկերների հետ, ստանում ամբողջական տեղեկատվություն»,-
հայտարարել է Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` նշելով, որ  կողմերը որևէ խնդրանքով  չեն դիմել: Կապանաձեն նշել  է նաև, որ Վրաստանը փորձում է հարցի շուրջ իր գնահատականներում օբյեկտիվ լինել:  Նա նաև հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի  խաղաղության ուղիներ գտնել:

скачанные файлыՎրաստանում ՆԱՏՕ-ի  կապի գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյուն հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության սրացումը  վտանգավոր է, քանի որ այն կարող է ազդել ինչպես Վրաստանի, այնպես էլ ողջ  տարածաշրջանի վրա: Նրա խոսքով` ռազմական էսկալացիայի առիթով իր մտահոգությունն է հայտնել  Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը.

« Յուրաքանչյուր  կոնֆլիկտ վատ է  ոչ միայն այն կողմերի համար, որոնք ուղղակիորեն ներգրավված են դրանում, այլ նաև  հարևան երկրների համար,»-  ասել է Լահյուն` հավելելով, որ ՆԱՏՕ-ն  հանդես է գալիս տարածաշրջանի խաղաղության օգտին և կողմ է,  որ բանակցությունները շարունակվեն Մինսկի խմբի  ձևաչափով:


скачанные файлы (1)ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: Հայտարությունը փոխանցել են  Վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան և Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը.

1374131229kristian_vigenin_2«Պատերազմը պետք է դադարեցնել. Ղարաբաղյան հակամարտությունը շատ երկար տարիներ տևեց ու բազմաթիվ կյանքեր խլեց: Մենք կողմերին կոչ ենք անում`  անհապաղ դադարեցնել կրակը  և առավելագույն ջանքեր ներդնել` հետագա էսկալացիայից խուսափելու նպատակով»:

Կաներվան և Վիգենինը հայտարարել են, որ լիովին սատարում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված` ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Թողնել պատասխան