Ախմետայի մունիցիպալիտետում հունիսի 25-ին տեղի ունեցած ուժեղ քամու պատճառով վնասվել է Ալավերդիի վանական համալիրի տանիքը: Համալաիրի հարակից տարածքը մաքրվում է: Դեպքի վայր է բերվել Ախմետայի քաղաքապետարանի ծանր տեխնիկան, որը համաալիրի բակից մաքրում է արմատախիլ արված ծառերն ու տանիքի բեկորները։
Աղետը, որը տեղացիներն անվանել են «տորնադո», վնասել է Ալավերդիի համալիրի գլխավոր գմբեթը։ Գմբեթն ամբողջությամբ թիթեղապատված է, քամին պոկել է նաև խաչը։ Վնասվել են վանականի և վանական նստավայրի տանիքը, խցերը, հնությունների պահեստը։
Քամին տապալել է տարածքի երկաթե ճաղերը, լուսավորության և էլեկտրական սյուները։
Համալիրի հարակից տարածքում ուժեղ քամին ավտոմեքենա է կողաշրջել, որի մեջ երկու մարդ է եղել: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թելավիի ուղեգրային հիվանդանոց։
Ախմետայի փոխքաղաքապետ Վաժա Նասկղիբաշվիլին ասել է, որ կհաշվեն վնասները, որից հետո կսկսվի վերականգնումը։