Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո դատախազության տվյալներով, Ռուսաստանի հետ Աբխազիայի դե ֆակտո «Փսոու» սահմանային անցակետի մոտ տեղի ունեցած սպանության գործով կասկածյալները ձերբակալվել են:
Աբխազիայի դե ֆակտո ներքին գործերի նախարար Ռոբերտ Կյուտիի խոսքով, ձերբակալվել է չորս անձ, նրանցից երեքը Աբխազիայից են, մեկը՝ Ռուսաստանից։
Հիշեցնենք, որ ռուս-աբխազական «սահմանային կետում» կրակոցները եղել են երեկ՝ հունիսի 23-ին։ Մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում կա մեկ երեխա։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել սպանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու և փոխադրելու հոդվածներով։