Առաջիկա օրերին Վրաստանում եղանակը կվատթարանա:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում հունիսի 25-ի օրվա վերջից մինչև 26-ի օրվա ավարտ սպասվում է ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ, տեղ-տեղ՝ ուժեղ, արևմտյան ուղղությամբ՝ քամու ուժգնացում, հնարավոր է՝ կարկուտ, ծովում հնարավոր է 3-4 բալանոց փոթորիկ:
Գործակալությունը զգուշացնում է՝ սպասվող տեղումները կարող են առաջացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերում վարարումներ, լեռնոտ և լեռնային շրջաններում սողանքների առաջացում կամ ակտիվացում։