Եվրամիության (ԵՄ) 27 երկրների արտգործնախարարներն այսօր՝ հունիսի 24-ին, Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանի հետ կապված իրավիճակը «գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո։
Հանդիպումից երեք օր անց՝ հունիսի 27-ին կանցկացվի Եվրոպական խորհրդի նիստ։
Euractiv լրատվական ընկերությունը գրում է, որ Վրաստանում «գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո ԵՄ-ն դիտարկում է երկու սցենար։
Առաջինը ներառում է.
- բարձր մակարդակի երկկողմ այցերի կասեցում.
- ԵՄ-ի և Վրաստանի միջև ասոցացման համաձայնագրի շրջանակներում հանդիպումների կասեցում.
- պայմանագրերի ստորագրման սառեցում.
- երկրի կառավարության դեմ պատժամիջոցների կիրառում,
- Վրաստանի իշխանություններին ձեռնտու նախագծերի ֆինանսավորման կասեցում։
Հատկանշական է, որ եթե Վրաստանում իրավիճակը շարունակի վատթարանալ, Բրյուսելը կարող է քննարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը և ԵՄ անդամակցության գործընթացը կասեցնելու քայլերը։
Պաշտոնական Թբիլիսին շարունակում է պնդել, որ արևմտյան գործընկերների քննադատությունն անհիմն է։ Վարչապետ Կոբախիձեն ասել է, որ Բրյուսելին անհրաժեշտ է «պրագմատիկ մոտեցում», և ցանկացած պատժամիջոց հակաարդյունավետ կլինի: