Եվրոպայի առաջնությունում Վրաստանի և Չեխիայի հավաքականների հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Այսպիսով, Վրաստանի հավաքականը նվաճեց առաջնությունում առաջին միավորը։
Հանդիպման առաջին գոլը 45-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց Վրաստանի հավաքականի խաղացող Գիորգի Միքուտաձեն։
Հանդիպման երկրորդ կեսում չեխերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։
Հանդիպումը կայացել է Համբուրգ քաղաքում։
Հունիսի 26-ին Վրաստանի հավաքականը կհանդիպի Պորտուգալիայի ընտրանուն։