Թբիլիսին էական փոփոխություններ չի ակնկալում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարը, միևնույն ժամանակ հաստատել է՝ Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ սերտ գործընկերության։
«ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ դաշինքի ղեկավարները հրապարակային հայտարարություններ են անում, որ այս փուլում ՆԱՏՕ-ի ընդլայնումն ակտիվ քննարկման առարկա չէ, դրանից ելնելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից էական փոփոխություններ չենք ակնկալում։ Իհարկե, մենք պատրաստ ենք ՆԱՏՕ-ի հետ սերտ գործընկերության, սա մեր գլխավոր նպատակն է, որի ուղղությամբ շարունակելու ենք աշխատել»,- ասել է վարչապետը։
Գագաթնաժողովը կկայանա հուլիսի 9-11–ը Վաշինգտոնում։