Հրապարակվել է Վրաստանի ուսուցիչների աշխատավարձի բարձրացման նոր բանաձևը: Կառավարության որոշմամբ` ուսուցիչների վարձատրության նոր մեխանիզմը կգործի 2024 թվականի հուլիսի 1-ից։
Օրենսդրական տեղեկագրում այսօր հրապարակվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների վարձատրության նվազագույն չափը և վարձատրության ժամկետների սահմանման մասին նոր հրաման։ Կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարի համապատասխան հրամանի համաձայն, ուսուցչի աշխատավարձը ներառում է.
- պաշտոնեական աշխատավարձ, որը հաշվարկվում է հետևյալ չափանիշներով.
- կրթություն և որակավորում,
- աշխատանքային փորձ,
- աշխատանքային ծանրաբեռնվածություն:
2. հնարավոր հավելավճարներ,
- առաջատար կամ մենթոր ուսուցչի ֆունկցիոնալ հավելավճար (համապատասխանաբար՝ 150 լարի և 300 լարի),
- կլասկոմպլեկտ դասավանդում՝ 40 լարի 50 թեթրի,
- ոչ վրացալեզու դպրոցներում/սեկտորներում հետևյալ առարկաներից մեկի դասավանդման հավելավճար. վրացերեն՝ ոչ վրացալեզու դպրոցների համար, Վրաստանի պատմություն, Վրաստանի աշխարհագրություն՝ 40 լարի 50 թեթրի,
- դասղեկի հավելավճար՝ 101 լարի 25 թեթրի,
- բարձրլեռնային բնակավայրում գտնվող հանրակրթական դպրոցի ուսուցչի հավելավճար՝ 150 լարի:
Պաշտոնեական աշխատավարձը որոշվում է ըստ ծանրաբեռնվածության՝ համաձայն ստորև բերված աղյուսակի.