Այսօր՝ հունիսի 21-ին, Թբիլիսիում մեկնարկում է Tbilisi Open Air 2024 եռօրյա փառատոնը: 21-ին, 22-ին և 23-ին Լիսի լճի հարևանությամբ կանցկացվի Tbilisi Open Air-ը։
Թբիլիսիի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ Թբիլիսիի Լեո Կվաչաձեի փողոցում՝ Լիսի լճի մոտ, երեք օրով մասամբ կսահմանափակվի մեքենաների տեղաշարժը։
Նշենք, որ Open Air-ը ամենամյա երաժշտական փառատոն է, որն անցկացվում է մայրաքաղաքում։ Թբիլիսիի քաղաքապետարանը դեռևս փառատոնի համար ժամանակավոր գործող տրանսպորտ չի տրամադրում։