Երեկվա օրը համառոտ. հունիսի 19

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը հայտարարել է, որ չինական China Communications Construction Company Limited (CCCC) ընկերության մեծ մասի սեփականատերը, որի հետ Վրաստանի կառավարությունը պայմանագիր է կնքել (Անակլիա նավահանգստի նախագծի հարցով-հեղ.), Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությունն է։

Դաննիգանը հայտարարել է, որ «շատ դժվար է Վրաստանի հետ շարունակել ամուր գործընկերությունը»: Ըստ դեսպանի՝ պատճառը Վրաստանի կառավարության կողմից ԱՄՆ-ին և ԵՄ-ին թշնամի համարելն է:

Եվրամիություն-Վրաստան հարաբերություններում բարդ շրջան է, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին:

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հանդիպել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» (GYLA) նախագահի և կազմակերպության անդամների հետ։

2024 թվականին հավաքների ժամանակ ձերբակալվածների նկատմամբ ավելի շատ ֆիզիկական ուժ է կիրառվել, քան 2023-ին:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Գիորգի Ցագարեիշվիլին նշանակվել է օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարար։

Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներն են Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը:

2024 թվականի առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալն ընթացիկ գներով կազմել է 18,9 մլրդ լարի. նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 8,4 տոկոսով։

Թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով 27 մարդ է ձերբակալվել:

Վրացի մարզիկներ Վալերի Իարղանաշվիլին, Թամազ Բեդինաձեն, Վախթանգ Տաբարուկիշվիլին և Զուրաբ Չագելիշվիլին չեն մասնակցի Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք «ԲՐԻԿՍ»-ի (BRICS Games) խաղերին: