Վրաստանում ԵՄ դեսպան Ռոբին Դաննիգանը հայտարարել է, որ «շատ դժվար է Վրաստանի հետ շարունակել ամուր գործընկերությունը»: Ըստ դեսպանի՝ պատճառը Վրաստանի կառավարության կողմից ԱՄՆ-ին և ԵՄ-ին թշնամի համարելն է:
«Վրաստանի հետ դժվար է շարունակել ամուր գործընկերությունը, երբ կառավարությունն ու որոշ պաշտոնյաներ ԱՄՆ–ին համարում են թշնամի»,- interpressnews-ին ասել է Դաննիգանը։
Նրա խոսքով, Վաշինգտոնը հստակ է այն հարցում, որ հնարավոր է ԱՄՆ-Վրաստան հարաբերություններն ամբողջությամբ վերանայվեն, և Վրաստանին տրամադրվող բոլոր օգնությունները հարցականի տակ դրվեն։ Դեսպանը հույս է հայտնել, որ «այդ կետին չեն հասնի»:
Նշենք, որ վերջին շրջանում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հակաարևմտյան նարատիվներ է տարածում: Մասնավորապես, ապրիլի 29-ին, «գործակալների օրենքի» աջակիցների առաջ ելույթ ունենալով՝ «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հայտարարել է, թե «2008 թվականին Արևմուտքը Վրաստանին ներքաշել է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ»: Իվանիշվիլին ասել է նաև, թե կա «գլոբալ պատերազմի կուսակցություն», որն այժմ փորձում է Վրաստանին ներքաշել ռուս-ուկրաինական պատերազմի մեջ՝ Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելով: