Թմրաշրջանառության մեղադրանքով 27 անձ է ձերբակալվել

Թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով 27 մարդ է ձերբակալվել, հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)

Ըստ ՆԳՆ-ի՝ ձերբակալվածները բացահայտվել են վերջին շրջանում իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում: Նրանցից 15-ը մեղադրվում են թմրանյութերի իրացման մեջ։ Ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։

Իրավապահները որպես ապացույց առգրավել են տարբեր տեսակի խոշոր և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։ ՆԳՆ-ն նշել է, որ դատավորի որոշման հիման վրա ոստիկանությունը թմրամիջոցների վերահսկիչ գնումներ է կատարել թմրամիջոցներ ապօրինի պահելու մեղադրանքով ձերբակալված անձանցից և այդ գնումների գաղտնի աուդիո-վիդեո ձայնագրություններ կատարել։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260, 18-260, 19-260, 261, 262, 265, 273 և 19-273 հոդվածներով։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում պատիժը մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում է։