2024 թվականի առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալն ընթացիկ գներով կազմել է 18,9 մլրդ լարի. նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 8,4 տոկոսով։ Տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
ՀՆԱ-ի դեֆլյատորի տոկոսային փոփոխությունը 2024 թվականի առաջին եռամսյակում որոշվել է 3,1 տոկոս: ՀՆԱ-ի դեֆլյատորը գների ինդեքսն է, որը ցույց է տալիս, թե որքան են բարձրացել տեղական արտադրության ապրանքներն ու ծառայությունների գները։
2024 թվականի առաջին եռամսյակում աճի վրա էական ազդեցություն են ունեցել հետևյալ ոլորտները.
- անշարժ գույքի գործունեություն (18,8 տոկոս),
- կրթություն (29,1 տոկոս),
- կառավարություն և պաշտպանություն,
- պարտադիր սոցիալական ապահովություն (13 տոկոս),
- շինարարություն (10,3 տոկոս),
- տեղեկատվություն և կապ (12,2 տոկոս),
- տրանսպորտ և պահեստավորում (9,7 տոկոս)։
Նվազում է գրանցվել հետևյալ ոլորտներում.
- էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման մատակարարում (-11,6 տոկոս),
- այլ ծառայություններ (-11,2 տոկոս),
- հանքարդյունաբերություն (-1,8 տոկոս)։
ՀՆԱ ճյուղային կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն առևտուրը (13,5 տոկոս) և անշարժ գույքի հետ կապված գործունեությունը (11,1 տոկոս)։