Վարչապետն ու նախագահը ներկա են Վրաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը

Վրաստսնի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ու վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկա են Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության ազգային հավաքականի խաղին։

Նշենք, որ ժամը 20:00-ին մեկնարկել է Վրաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում Վրաստանի և Թուրքիայի հավաքականների հանդիպման մեկնարկից առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել մարզադաշտում հավաքված երկրպագուների միջև։