Կառավարությունը քաղհատվածից 10 անգամ շատ օգնություն է ստացել ԵՄ-ից

Եվրոպական հանձնաժողովի ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով (DG NEAR) գլխավոր տնօրինությունը տեղեկատվություն է տարածել Վրաստանին ԵՄ ֆինանսական աջակցության մասին:

«Ի պատասխան Վրաստանին ԵՄ-ի աջակցության հետ կապված սխալ մեկնաբանության՝ պարզաբանումը կարևոր է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի համատեքստում», — ասված է տնօրինության հաղորդագրության մեջ։

Ըստ ներկայացրած տվյալների՝ 2019-2024 թվականներին Վրաստանի նախարարությունները 10 անգամ ավելի շատ աջակցություն են ստացել, քան քաղաքացիական հատվածը։ Մասնավորապես, 2019-2024 թվականներին Վրաստանի կառավարական կառույցներին հատկացվել է 517 մլն եվրո, քաղաքացիական հասարակությանը՝ 46 մլն եվրո, մասնավոր հատվածին՝ 6 մլն եվրո։

ԵՄ-ն թվարկել է 2019-2024 թվականներին իր օգնության ամենամեծ շահառուների տասնյակը.

  • 111,55 մլն եվրո՝ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն/տեղական ինքնակառավարման մարմիններ,
  • 101,40 մլն եվրո՝ ֆինանսների նախարարություն,
  • 62,75 մլն եվրո՝ պաշտպանության նախարարություն,
  • 57 մլն եվրո՝ շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարություն,
  • 30,5 մլն եվրո՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարություն,
  • 25,07 մլն եվրո՝ աշխատանքի, առողջապահության և օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների սոցիալական պաշտպանության նախարարություն,
  • 19 մլն եվրո՝ միգրացիայի հարցերով կառավարական հանձնաժողով,
  • 12,85 մլն եվրո՝ կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն,
  • 10,5 մլն եվրո՝ ներքին գործերի նախարարություն,
  • 7,4 մլն եվրո՝ կառավարության վարչակազմ,
  • 4,8 մլն եվրո՝ Վրաստանի խորհրդարան: