Եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև հունիսի 21-ը Վրաստանում կպահպանվի օդի բարձր ջերմաստիճանը: Առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր են կարկուտ և ուժեղ քամի։

Թբիլիսիում սպասվում են կարճատեւ անձրեւ, ամպրոպ և քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։

Քարթլիում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր են կարկուտ և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում ևս սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր են կարկուտ և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան: