Վրաստանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, երեկ՝ հունիսի 16-ի ժամը 19:42-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,7 մագնիտուդ։
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Օնի քաղաքի մոտակայքում։
Երկրորդ երկրաշարժը նույնպես նույն տարածքում է գրանցվել` ժամը 19:49-ին, 4,4 մագնիտուդ (ML) հզորությամբ։