Եվրամիությունը, թերևս, Վրաստանի կառավարության նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի: Վրաստանի կառավարության դեմ Եվրամիության սահմանելիք պատժամիջոցների թվում կլինեն վիզային սահմանափակումներն ու ֆինանսական պատժամիջոցները, գրել է վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցը:
Լրատվամիջոցի պնդմամբ՝ իրենց ձեռքի տակ մի փաստաթուղթ կա, որը Եվրախորհուրդը պատրաստվում է ներկայացնել հաջորդ նիստին՝ հունիսի 24-ին։
Ըստ տեղեկությունների՝ փաստաթուղթը պարունակում է և՛ կարճաժամկետ, անհապաղ, և՛ համեմատաբար երկարաժամկետ քայլեր, որոնք կիրականացվեն «իրավիճակի վատթարացման դեպքում»։ Իրավիճակի վատթարացումը, որն, ըստ լրատվամիջոցի ձեռք բերած փաստաթղթի, ենթադրում է բռնություն խաղաղ ցուցարարների նկատմամբ կամ ընտրական գործընթացում խախտումներ: Կարճաժամկետ պատժամիջոցները ներառում են.
- ԵՄ-ի և անդամ երկրների կողմից բարձր մակարդակի երկկողմ այցերի, հանդիպումների և միջոցառումների չեղարկում (առաջին հերթին, թերևս, պետությունների և կառավարությունների ղեկավարների ու նախարարների հետ հանդիպումները):
- Այնպիսի ֆինանսական օգնության չեղարկում, որից ուղղակիորեն օգտվում է կառավարությունն ու նրանց համար ապագա ֆինանսական աջակցության վերաբերյալ քննարկումների դադարեցում:
- Ֆինանսական օգնության պորտֆելի վերանայում, որը նշանակում է քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների աջակցության ուժեղացում:
- Եվրոպայի խաղաղության քաղաքականության շրջանակներում պաշտպանության և անվտանգության համար հատկացված 30 միլիոն եվրոյի օգնության սառեցում:
- Վրաստանի կառավարության ներկայացուցիչների և դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ հանձնարարականի տրամադրում անդամ երկրներին:
- Սահմանափակիչ միջոցներ (պատժամիջոցներ) մարդկանց և մարմինների նկատմամբ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ:
- Վրաստանի հետ քաղաքական մակարդակով երկխոսության հետագա կասեցում:
- Ֆինանսական աջակցության հետագա վերանայում, հետագա բյուջետային աջակցության կասեցում և միջոցների հետագա վերանայում:
- Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում օգնության հետագա կասեցում։
Ըստ տեղեկության՝ ծայրահեղ դեպքում Եվրամիությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել առանց վիզայի ռեժիմը։
Ավելին` սկզբնաղբյուր նյութում: