Երեկվա օրը համառոտ. հունիսի 14

Վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» անցակետի մաքսային ծառայողների կողմից Ադրբեջանից եկող բեռնատարի զննության արդյունքում հատուկ կազմակերպված թաքստոցում հայտնաբերվել է մինչև 15 տոննա չհայտարարագրված դիզելային վառելիք։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը Իլիայի պետական համալսարանում ունեցած ելույթում իր ափսոսանքն է հայտնել Վրաստանում ԱՄՆ-ի հասցեին հայտնված ապատեղեկատվության կապակցությամբ։

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման (PMMG) գրասենյակի մոտ անտայտ անձինք տարբեր իրեր են թողել. նպատակը, ըստ էության` կազմակերպությանը վարկաբեկելն ու աշխատակիցների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելն է։

Վրաստանի գյուղական շրջաններում ապրող բնակչության թիվը տարեցտարի նվազում է:

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալությունը արձագանքել է Մարտվիլիի մունիցիպալիտետի Բալդա գյուղի կիրճում (Բալդիս կանիոնի- հեղ.) տեղի ունեցող զարգացումներին։

Վրաստանի ֆուտբոլի հավաքականի՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու առիթով Վրաստանի Ազգային բանկը ոսկյա և արծաթյա 5 լարիանոց կոլեկցիոն մետաղադրամներ կթողարկի։

«Գործակալների օրենքի» դեմ բողոքող ակտիվիստ Բեքա Պապաշվիլիի խոսքով, սուպերմարկետներից մեկում իշխող «Վրացական երազանքի» պատգամավոր Բեքա Օդիշարիային «ռուս ստրուկ» անվանելուց հետո երեք անձ իրեն ծեծի է ենթարկել։

Վրաստանի ընդդիմադիր կին պատգամավորները սկսում են «Խորհրդարանականները եվրոպական ապագայի համար» քարոզարշավը, որի շրջանակում հանրային հանդիպումներ են անցկացնելու շրջաններում բնակչության հետ։ Նրանց խոսքով, քարոզարշավի նպատակն է ուժեղացնել հաշվետվողականությունը բնակչության հետ։