Դատապարտում է բռնությունը Բալդիի կիրճում

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալությունը արձագանքել է Մարտվիլիի մունիցիպալիտետի Բալդա գյուղի կիրճում (Բալդիս կանիոնի- հեղ.) տեղի ունեցող զարգացումներին։

Գործակալությունը հայտարարել է, որ դատապարտում է բռնությունը՝ միաժամանակ նշելով, որ անընդունելի է վերջնագրերի լեզվով խոսելը և պատրաստ է աշխատանքային ձևաչափով հանդիպման։

Հայտարարության մեջ նշվում է, Բալդիի կիրճում ընթացող շինարարական աշխատանքների հակառակորդների կողմից շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության և պահպանվող տարածքների գործակալության աշխատակիցների նկատմամբ սադրիչ գործողություններ են իրականացվում։

«Նշված նախագիծը էական դրական ազդեցություն կունենա տեղի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա, ինչպես դա եղավ Մարտվիլիի կիրճի և բնական այլ հուշարձանների դեպքում, որոնց զարգացման վրա տարիներ շարունակ աշխատել է պահպանվող տարածքների գործակալությունը»,- նշել են գործակալությունից:

Հիշեցնենք. կիրճի մոտ, որտեղ զբոսաշրջային ենթակառուցվածքների կառուցման դեմ բողոքի ցույցի մասնակիցների վրանն է տեղադրված, հունիսի 11-ի երեկոյան ֆիզիկական բախում է տեղի ունեցել: Գյուղի բնակիչներ Մինդիա և Արչիլ Բժալավի եղբայրները մարմնական վիրավորում են ստացել. նրանք կիրճում ենթակառուցվածքի կառուցման դեմ բողոքի ցույցերի մասնակիցներ են։ Միջադեպի պատճառով ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Գելա և Գիգա Խուրցիլավա եղբայրները, վերջիններս կողմ են կիրճում ենթակառուցվածքի կառուցմանը: