Վրաստանի և Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը կարագանա միայն Երևան-Բաքու համաձայնագրի կնքումից հետո, հայտարարել է Եվրոպայի և Ասիայի հարցերով ԱՄՆ պետական օգնական Ջեյմս Օ՛Բրայենը:
Եվրամիության բարձր ներկայացուցչի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Վրաստանում քաղաքացիական հասարակության դեմ շարունակվող ահաբեկումների, սպառնալիքների և ֆիզիկական հարձակումների վերաբերյալ և նշել, որ Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին` մանրակրկիտ հետաքննել բռնության և ահաբեկման փաստագրված դեպքերը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան նշանակելու մասին հրամանագիրը:
2015 թվականի հունիսի 13-ին Թբիլիսիում Վերե գետի վարարման բնական աղետի հետևանքով մահացած Դավիթ Գաբիտաշվիլիի գործով «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (GYLA) դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող «ԲՐԻԿՍ»-ի խաղերին (BRICS Games), որին մասնակցում են նաև Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Ցխինվալիի (Հարավային Օսիա) շրջանների ներկայացուցիչները, հայտնվել է Վրաստանի դրոշը։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ հունիսի 13-ից սկսվել են խորհրդարանի շենքին հարող Ապրիլի 9-ի փողոցի վերականգնման աշխատանքները։
2024-2025 ուսումնական տարվանից էթնիկ փոքրամասնությունների համար վրաց լեզվի ուսուցման («1+4») կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ֆինանսավորումը կկրկնապատկվի:
Վրաստանի որոշ հանրակրթական դպրոցների հոգաբարձուների խորհրդի համար առաջադրվելիք տնօրենի թեկնածուների և համապատասխան դպրոցների ցուցակը հաստատվել է:
Վրաստանում էթնիկ փոքրամասնություններին ուժեղացնելու, որակյալ կրթություն ապահովելու և պետական լեզվի յուրացման մակարդակը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է երկլեզու (բիլինգվալ) կրթություն ներդնել:
Մայիսի 16-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) արտարժույթի աճուրդում վաճառել է 168,7 մլն դոլար, ինչը շուրջ 2 մլն-ով գերազանցում է 2023 թվականի ընդհանուր տվյալները։
Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունն ավելի վաղ հայտարարել էր Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա երթուղով չվերթերի իրականացման մասին։