Երկլեզու կրթություն Վրաստանի մանկապարտեզներում

Վրաստանում էթնիկ փոքրամասնություններին ուժեղացնելու, որակյալ կրթություն ապահովելու և պետական ​​լեզվի յուրացման մակարդակը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է երկլեզու (բիլինգվալ) կրթություն ներդնել: 

Խորհրդարանում ունեցած ելույթում նախադպրոցական (մանկապարտեզներ) կրթությանն անդրադարձել է կրթության, գիտության և երիտասարդական նախարար Գիորգի Ամիլախվարին:

Նրա խոսքով, էթնիկ փոքրամասնությունններով բնակեցված համապատասխան մունիցիպալիտետների և նախարարության ներկայացուցիչների սերտ համագործակցությամբ այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են:

«2023-2024 ուսումնական տարվա համար ծրագրին մասնակցող ոչ վրացալեզու նախադպրոցական հաստատությունների 61 տոկոսն ընդգրկված է երկլեզու կրթական ծրագրում»,- ասել է նախարարը: