Հունիսի 12-ի երեկոյան Թելավիի մունիցիպալիտետի (Կախեթիի շրջան) երեք գյուղերը՝ Ռուիսպիրին, Իկղալթոն և Վարդիսուբանին կարկտահարվել են:
Տեղի բնակիչների խոսքով՝ կարկուտը տևել է մոտ 10 րոպե և զգալիորեն վնասել է խաղողի, պտղատու այգիների, բանջարաբոստանային կուլտուրաների և հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունները։ Ըստ radiotavisupleba լրատվամիջոցի՝ կարկուտը վնասել է նաև ավտոմեքենաները։
Թելավիի քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքապետի ներկայացուցիչները և գյուղերի մասնագետները գտնվում են աղետի գոտում և ուսումնասիրում են վնասները:
Ի դեպ, վերջին մեկ ամսվա ընթացքում կարկուտից և հորդառատ անձրևից տուժել են նաև Կախեթիի այլ շրջաններ։ Վնասվել են ճանապարհային ենթակառուցվածքները, ջրամատակարարման և բնական գազի խողովակները, որոնք այժմ վերականգնվում են։