Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավարի տեղակալ Ալեքսի Բատիաշվիլիի խոսքով, Վրաստանում «պետության բազմաթիվ լրտեսներ» են հայտնաբերվել, թեև ՊԱԾ-ի նպատակը նրանց ձերբակալելը և «ի ցույց դնելը» չէ։
Պաշտոնական Մոսկվան Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը «լրատվամիջոցների կողմից շրջանառվող կեղծ տեղեկատվություն է» որակում:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին գնել է հունիսի 11-ին Լոնդոնի «Քրիստիս» աճուրդում վաճառքի հանված վրացի վանական և գիտնական Իոանե Զոսիմեի վրացատառ ձեռագիրը:
Հունիսի 11-12-ը Բեռլինում ընթացող Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսի (URC2024) բացումից առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վրացական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տված իր մեկնաբանությունում ասել է, որ համաժողովում կհայտնի Վրաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ և աջակցություն կհայտնի Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությունը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ իր նախագահական ժամկետի ավարտից հետո «կլինի այնտեղ, որտեղ պետք է»։
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է քաղաքացիական ակտիվիստ Զուկա Բերձենիշվիլիի վրա հարձակմանը։ Օմբուդսմենի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ պետությունը խստորեն արձագանքի բռնության յուրաքանչյուր գործողությանը։
Հունիսի 12-ին Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին թույլ չի տրվել հատել հայ-վրացական սահմանը և մուտք գործել Վրաստան։
Մարտվիլիի մունիցիպալիտետի Բալդի գյուղի կիրճի մոտ, որտեղ նախորդ տարի զբոսաշրջային ենթակառուցվածքի կառուցման դեմ բողոքի ցույցերի մասնակիցները վրան էին տեղադրել, ֆիզիկական բախում է տեղի ունեցել:
Սոցիալական ցանցերում 13-ամյա աղջկա ինտիմ բովանդակության տեսանյութեր տարածելու մեղադրանքով 19-ամյա տղա է ձերբակալվել:
Հուլիսի 28-ին նախատեսված բրիտանական Massive Attack խմբի համերգը չեղարկվել է: