Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահին արգելել են մուտք գործել Վրաստան

Այսօր՝ հունիսի 12-ին Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին թույլ չի տրվել հատել հայ-վրացական սահմանը և մուտք գործել Վրաստան։ Այս մասին գրում է Խզմալյանն իր ֆեյբուքյան էջում։

«Վրացական սահմանապահ ոստիկանությունը ինձ թույլ չտվեց մուտք գործել Վրաստան, որտեղ մեկնում էի մեկօրյա գործնական այցով։ Երեք ժամ պահելուց հետո առանց բացատրությունների վերադարձրին անձնագիրս և ես ոտքով եկա Հայաստան», — նշում է կուսակցության նախագահն իր գրառման մեջ։

Նա նաև գրառմանը կից հրապարակում է փաստթուղթ, որտեղ նշվում է, որ «Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քննարկել է Վրաստան մուտք գործելու ցանկություն ունեցող անձի Վրաստան այցի հարցը և որոշել է մերժել»։