Վրաստանում «բազմաթիվ լրտեսներ» կան. ՊԱԾ

Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավարի տեղակալ Ալեքսի Բատիաշվիլիի խոսքով, Վրաստանում «պետության բազմաթիվ լրտեսներ» են հայտնաբերվել, թեև ՊԱԾ-ի նպատակը նրանց ձերբակալելը և «ի ցույց դնելը» չէ։

Լրատվամիջոցները հետաքրքրվել են, թե ինչպես են ընթանում այն ​​գործերի քննությունը, որոնց մասին ՊԱԾ-ը խոսել էր մայիսի սկզբին՝ «գործակալների օրենքի» նախաձեռնման, «մայդանի սցենարի» և իշխանությունը տապալելու սպառնալիքի ֆոնին: ՊԱԾ-ի 2023 թվականի զեկույցում նշվում է, որ օտար երկրները ծրագրում էին Վրաստանում բռնի կերպով փոխել իշխանությունը, թեև չի նշվում, թե որոնք են այդ երկրները:

«Հակահետախուզական միջոցառումների հիմնական նպատակն ու խնդիրը լրտեսին ձերբակալելը չէ: Մեր հիմնական խնդիրն է՝ ճանաչել և բացահայտել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից մեր երկրի շահերի դեմ ծրագրված գործողությունները, որոշել նրանց հետաքրքրության ոլորտները, հաստատել կապերը, դրանց գործելակերպն ու մեթոդները։ Այդպիսով կանխենք դա և օգտագործենք՝ հաշվի առնելով մեր երկրի շահերը,- լրագրողներին ասել է Բատիաշվիլին։

Ի դեպ, մայիսի 8-ին Վրաստանում «գործակալների օրենքի» դեմ շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին ՊԱԾ հայտարարեց, որ կա «90-ականների քաղաքացիական բախումների նման իրադարձություններ հրահրելու» վտանգ։