Այսօր՝ հունիսի 11-ին, Ազգային բանկը արտարժույթի աճուրդով վաճառել է 60 մլն ԱՄՆ դոլար։ Ազգային բանկի տվյալներով՝ միջին փոխարժեքը կազմել է 2,8635։
Երեկ՝ հունիսի 10-ին, լարին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով։
Ըստ Ազգային բանկի տեղեկատվության՝ հունիսի 11-ի պաշտոնական փոխարժեքի համաձայն, 1 ԱՄՆ դոլարի արժեքը սահմանվել է 2,8490 լարի, ինչը 0,0243 լարիով ավելի է նախորդ օրվա փոխարժեքից։
Հիշեցնենք, որ լարիի փոխարժեքը սկսել է արժեզրկվել մայիսին, երբ խորհրդարանական մեծամասնությունն առաջ քաշեց «գործակալների մասին» օրենքը։
Հատկանշական է, որ վերջին մեկ ամսում Ազգային բանկն արտարժույթի աճուրդում վաճառել է 168 մլն 700 հազար ԱՄՆ դոլար։