Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը մեկնարկել է 3 ժամ ուշացումով: Ժամը 12:00-ին նշանակված նիստում քվորումը (76 պատգամավոր) երկու փորձով չհաջողվեց ապահովել, ուստի ընդմիջում հայտարարվեց:
Ժամը 15:00-ի սահմաններում խորհրդարանական մեծամասնությունը՝ «Վրացական երազանք»-ը, կարողացավ մոբիլիզացնել պատգամավորներին, և վերջապես գրանցվեց 77 պատգամավոր, որից հետո խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Աքուբարդիային խոստացավ պատասխան միջոցներ ձեռնարկել:
Հունիսի 11-ին Աքուբարդիան չի գրանցվել և, այդպիսով, չի օգնել խորհրդարանական մեծամասնությանը` ապահովել լիագումար նիստը սկսելու համար անհրաժեշտ քվորումը։ Պապուաշվիլին Աքուբարդիային ասել է, որ դրա պատճառով աշխատավարձից պահում կանեն։
Խորհրդարանի նախագահը նաև ասել է, որ երեքշաբթի օրը, կանոնակարգի համաձայն, սահմանվել է խորհրդարանի լիագումար նիստում քաղաքական հայտարարությունների օր, որը «հիմնականում օգտագործվում է ընդդիմության կողմից»։
Պապուաշվիլին, դիմելով Աքուբարդիային, ասել է՝ չգրանցվելու համար հնարավոր է «նույն անպատասխանատվությունը» ստանա խորհրդարանական մեծամասնության անդամներից, և իրենք ևս չգրանցվեն երեքշաբթի օրերին։
«Եկեք ձեզ թողնենք առանց քաղաքական հայտարարությունների, և նիստը երբեմն սկսենք չորեքշաբթի»,- ասել է Պապուաշվիլին։
Ի դեպ, կանոնակարգի համաձայն, խորհրդարանի լիագումար նիստերը քաղաքական հայտարարություններով մեկնարկում են միայն երեքշաբթի օրերին։