Հայաստանում մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2024-2025 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: Տեղեկությունը տարածել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ):
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ներկայացնեն նախարարություն հետևյալ ժամկետներում.
- անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2024 թվականի հունիսի 17-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2024 թվականի հունիսի 17-ից մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2024 թվականի հունիսի 17-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,
- վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2024 թվականի հունիսի 17-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ,
- վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2024 թվականի hունիսի 17-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2024 թվականի հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ,
- վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2024 թվականի հունիսի 17-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ:
Դիմումներն ու փաստաթղթերը ԿԳՄՍՆ-ում ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ը: Մանրամասները՝ այստեղ: