Բռնության, հոմոֆոբ կոչերով հայտնի ուլտրաաջ և ռուսամետ «Պահպանողական շարժում» («Ալտ-Ինֆո») կուսակցության առաջնորդներից Զուրաբ Մախարաձեի խոսքով, իրենք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են մեկ այլ՝ հակաարևմտյան դիրքորոշմամբ հայտնի «Հայրենասերների դաշինք» կուսակցության միջոցով։
Մախարաձեի խոսքով, բանակցություններ են ընթանում այլ «պահպանողական ուժերի» հետ միավորվելու և «Հայրենասերների դաշինքի» հետ խորհրդարան մտնելու համար։
«Պահպանողական շարժման» առնչությամբ ընտրություններին գրանցումը չեղարկելու մասին տեղեկություն է տարածվել ապրիլի 8-ին։ Կուսակցության գրանցման օրինականության ուսումնասիրությունը պահանջել է Հակակոռուպցիոն բյուրոն, իսկ վերջնական որոշումը կայացրել է Հանրային ռեգիստրը։
Ի դեպ, Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։