ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանում (Հարավային Օսիա — հեղ.) անցկացված խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը:
«ԱՄՆ-ը դատապարտում և չի ճանաչում Ռուսաստանի կողմից օկուպացված Հարավային Օսիայի կեղծ խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվում են առանց Վրաստանի համաձայնության։
Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- X-ում գրել է Օ’Բրայենը:
Ի դեպ, պաշտոնական Թբիլիսին և Եվրամիությունը ևս չեն ճանաչում Հարավային Օսիայում անցկացվող, այսպես կոչված, խորհրդարանական ընտրությունները:
Ընդգծենք. 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը Վրաստանի երկու շրջանները` Հարավային Օսիան և Աբխազիան, ճանաչել է որպես «անկախ պետություններ»։