Թբիլիսիում ծեծի է ենթարկվել ակտիվիստ Նիկո Մանագաձեն: Նա «գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից է, ուսանողական բողոքի շարժման առաջնորդներից։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 7-ին Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտ, որտեղ սովորում է Մանագաձեն։ Նիկոն պատմել է, որ ճանապարհը հետիոտնային անցումով անցնելիս մի քանի հոգի թիկունքից հարձակվել են իր վրա։
«Ես նույնիսկ չեմ հիշում այդ մարդկանց դեմքերը», — ասում է Մանագաձեն:
Ըստ ականատեսների՝ հարձակվողները մինչև չորս հոգի են եղել։