ԱՄՆ Կոնգրեսում «Հելսինկյան հանձնաժողովի» շրջանակներում Վրաստանում ընթացող իրադարձությունների վերաբերյալ լսումներ են անցկացվել. քննարկվել է նաև MEGOBARI Act-ը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին դավաճանություն են որակում ԱՄՆ Կոնգրեսում «գործակալների օրենքի» մասին վրացի բանախոսների ելույթը։
Հունիսի 4-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 78-րդ նստաշրջանում ևս մեկ անգամ ընդունել է Վրաստանի և աշխարհի տարբեր տարածաշրջանների 63 երկրների նախաձեռնած «Աբխազիայից՝ Վրաստան և Ցխինվալիի շրջանից/Հարավային Օսիայից՝ Վրաստան, ներքին տեղահանվածների և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանի օկուպացված շրջաններից տեղահանվածների՝ իրենց տներ վերադառնալու իրավունքի մասին մարդասիրական բանաձևի ընդունմանը՝ հատուկ շնորհակալություն է հայտնել Չինաստանին, որը ձեռնպահ է մնացել քվեարկությունից։
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ «գործակալների օրենքի» ընդունումից հետո Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը կվերանայվի։ Դեսպանը վստահ է, որ դա ԵՄ-ում դիտարկվելու է որպես տարբերակներից մեկը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի՝ Վրաստանում ընթացող իրադարձությունների ֆոնին Արևմուտքի վերաբերյալ հնչեցրած մեղադրանքին:
Վրաստանը և Հայաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ-ին՝ ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար:
«Փաստերի ստուգման եվրոպական ցանցը» (EFCSN) և «Փաստերի ստուգման միջազգային ցանցը» (IFCN) բաց նամակով դիմել են Եվրամիությանը՝ վրացի «փաստ ստուգողների» նկատմամբ ոտնձգությունների պատճառով։
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ, հակաարևմտյան «Ժողովրդի ուժը» շարժման նախագահ Սոզար Սուբարիի խնդրանքով «TV Պիրվելի»-ի լրագրող Նատա Քաջաիայի համար մեկ ամսով դադարեցվել է խորհրդարանում աշխատելու հավատարմագրումը։
Վրաստանում ուսուցիչների առարկայական և ավագ հատուկ ուսուցիչների քննությունները կմեկնարկեն հուլիսի 5-ին և կավարտվեն հուլիսի 26-ին:
2024 թվականի միասնական ազգային քննությունները կմեկնարկեն հուլիսի 3-ին: Իսկ հուլիսի 5-ին կանցկացվի ուսանողական դրամաշնորհային մրցույթը։
Վրաստանում կապույտ հազի դեպքերը կտրուկ աճում են: