Վրաստանում հունիսի 6-ին օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի, իսկ օրվա երկրորդ կեսից արևելյան Վրաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով և կարկուտ։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հունիսի 7-8-ը երկրի զգալի մասում սպասվում է անձրև, կայծակ, կարկուտ, տեղ-տեղ՝ քամու ուժգնացում։
Թբիլիսիում հունիսի 6-ին կպահպանվի շոգ և առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-8-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է կայծակ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ին ցերեկը կլինի +33, +35, իսկ հունիսի 8-ին կնվազի մինչև +29 աստիճան:
Քարթլիում՝ հունիսի 6-ի օրվա երկրորդ կեսից մինչև հունիսի 9-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ, 7-8-ը՝ կարկուտ և քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ը ցերեկը կլինի +33, +35 աստիճան, իսկ հունիսի 8-ին կնվազի։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում հունիսի 6-ի օրվա երկրորդ կեսից մինչև հունիսի 9-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ, 7-8-ին սպասվում է կարճատև անձրև և կայծակ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +23, +25 աստիճան։