Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին դավաճանություն են որակում ԱՄՆ Կոնգրեսում «գործակալների օրենքի» մասին վրացի բանախոսները ելույթը։
«Այն, ինչ երեկ տեսանք Կոնգրեսում, սովորական դավաճանություն էր, ուղիղ կասեմ սա։ Երեկ Վանոն և Նատալիան, Սերգո Օրջոնիկիձենները խոսել են Վրաստանի մասին։ Դա սովորական դավաճանություն էր, դա սովորական բոլշևիկյան դավաճանություն էր, այլ անուն ուղղակի չի կարելի տալ, շատ ցավալի և տխուր է»,- ասել է Կոբախիձեն։
Բոճորիշվիլին շնորհակալություն է հայտնել «Հելսինկյան հանձնաժողովին»՝ «լյուստրացիայի նման բաց դասի համար»։ Նրա գնահատմամբ՝ վրաց բանախոսները մեղադրել են Վրաստանի կառավարության ներկայացուցիչներին երկրի եվրաինտեգրմանը վնասակար քայլեր ձեռնարկելու մեջ։
Ի դեպ, երեկ՝ հունիսի 4-ին, ԱՄՆ Կոնգրեսում «Հելսինկյան հանձնաժողովի» շրջանակներում Վրաստանում ընթացող իրադարձությունների վերաբերյալ լսումներ են անցկացվել. քննարկվել է նաև կոնգրեսում շրջանառվող վրաց-ամերիկյան բարեկամության MEGOBARI Act-ը: Լսումներին մասնակցել են Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին, Եվրամիությունում Վրաստանի նախկին դեսպան Նատալյա Սաբանաձեն և «Քաղաքացիական հասարակության հիմնադրամի» եվրոպական ինտեգրման ծրագրի ղեկավար Իվանե Չխիկվաձեն։