Կրեմլի ապատեղեկատվությունն է. Պետդեպի խոսնակ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի՝ Վրաստանում ընթացող իրադարձությունների ֆոնին Արևմուտքի վերաբերյալ հնչեցրած մեղադրանքին: Միլլերը Գալուզինի հայտարարությունները «կրեմլի ապատեղեկատվություն» է որակել։

Գալուզինը ռուսական քարոզչական «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների նման ասել է, որ «Արևմուտքը ցանկանում է Վրաստանում մայդանի սցենար կրկնել»։ Միլլերի խոսքով, Վրաստանում ընթացող բողոքի ցույցերը կապ չունեն ԱՄՆ-ի հետ, և մարդիկ «արտահայտում են իրենց տեսակետները»։

«Այն, ինչ մենք տեսանք վերջին մի քանի շաբաթների ընթացքում, վրաց ժողովրդի կամքի արտահայտությունն է, ընդդիմանալը Կրեմլի աջակցությունը վայելող օրենքին, որն ընդունել է Վրաստանի կառավարությունը: Սա ԱՄՆ-ի հետ կապ չունի։ Սա վրաց ժողովրդի դիրքորոշման արտահայտությունն է»,- ասել է Միլլերը:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և պաշտոնական Մոսկվայի արած հայտարարությունները վերջին շրջանում նույն ենթատեքստն ունեն:

Ուշագրավ է նաև, որ «գործակալների օրենքի» վերսկսումից հետո Վրաստանի կառավարության (12), ինչպես նաև Պետական ​​անվտանգության ծառայության ներկայացուցիչները խոսել են Վրաստանում «մայդանի սցենարի» և իշխանությունը տապալելու սպառնալիքի մասին։ Պետանվտանգության ծառայությունը նմանատիպ հայտարարություն էր արել նաև անցյալ տարվա սեպտեմբերին։

«Վրացական երազանքն» ու Մոսկվան «նույն լեզվով» են խոսում