Հունիսի 4-ից Վրաստանում սկսել է գործել «օֆշորների օրենքը»։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և պաշտոնական Մոսկվայի արած հայտարարությունները վերջին շրջանում նույն ենթատեքստն ունեն:
«Գործակալների մասին» օրենքի հաստատումից հետո «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը խորհրդարան է վերադառնում հոմոֆոբ օրինագծով։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, մայիսի 17-ը պաշտոնապես կսահմանվի որպես «Ընտանիքի սրբության և ընտանիքի նկատմամբ հարգանքի օր»: Մայիսի 17-ը, ըստ Պապուաշվիլիի՝ մշտապես կլինի ոչ աշխատանքային օր։
«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է այն հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հաշիվների հնարավոր սառեցման մասին, որոնք հրաժարվում են ենթարկվել «գործակալների մասին» օրենքին:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով՝ իրենք Վրաստանի նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին «դեռևս չեն հայտարարել», սակայն «չեն վարանելու» այդ հարցում։
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին սոցցանցերում տեսանյութ է տարածել և նշել, որ դա հունիսի 1-ին ՄԱՇ կուսակցության գրասենյակի վրա հարձակման գիշերն արված տեսահսկման խցիկների տեսագրությունն է:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Նինո Ծիլոսանին «գործակալների մասին օրենքին» կողմ քվեարկելու համար իրեն «դավաճան» անվանած և մեքենայով իրեն ուղղված ազդանշան տված քաղաքացու պահվածքը հետապնդում է համարում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 3-ին նախագահական նստավայրում հանդիպել է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և անկախ պատգամավորների հետ։
Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) աշնանն սկսում է բնակչության ընդհանուր մարդահամարը և գյուղատնտեսական համատարած հաշվառումը:
Հունիսի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը դեսպանության դիվանագետների ուղեկցությամբ այցելել է Վրաստանի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան ավան` մասնակցելու վիրահայ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկների փոքրիկ թատրոնի բացման արարողությանը:
«Հոգնեցրու ռեժիմին». այս կարգախոսով վաղը՝ հունիսի 5-ի ժամը 20:00-ին, «Դափիոնի» երիտասարդական շարժումը խորհրդարանի դիմաց ցույց կանցկացնի: