Հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը, Թբիլիսիի ժամանակով 02:03-ին, Արևմտյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրի մասին գիտությունների ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,4 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը եղել է Օնի քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իրի գյուղում։
Երկրաշարժն զգացած քաղաքացիները սոցցանցերում գրել են, որ ուժեղ ցնցումներ են զգացվել ոչ միայն Ռաճայում, այլև Իմերեթիի տարածքում և Վրաստանի արևելյան հատվածում։ Ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։