Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ խորհրդարանին զեկույց կներկայացնի հունիսի 28-ին։ Սա կլինի խորհրդարանի գարնանային նստաշրջանի վերջին լիագումար նիստը։
Այս մասին հայտարարություն է արել խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկին։
Կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունն արդեն գրավոր ներկայացվել է։ Փաստաթուղթը ներառում է 2023 թվականի հունիսից մինչև 2024 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածը։