2019 թվականից Թելավիի շրջանային դատարանի ցմահ դատավոր և նախագահ Մարինե Ցերցվաձեն 2023 թվականի գույքային կարգավիճակի հայտարարագրում չի նշել անշարժ գույքն ու աշխատավարձը:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) փոխանցմամբ՝ Ցերցվաձեն չի հայտարարագրել իրեն պատկանող հետևյալ չորս անշարժ գույքը.
- 60 քմ բնակարան Բաթումիում, «Կազբեգիի» փողոցում,
- 71.7 քմ բնակարան Թելավիում, «Մշվիդոբիս» փողոցում,
- 105 քմ հողատարածք Թելավիում, «Մշվիդոբիս» փողոցում;
- 44 քմ հողատարածք՝ շինությամբ, Թելավիում՝ «Մշվիդոբիս» փողոցում:
Ուշագրավ է, որ Ցերցվաձեն իր ունեցվածքը չի հայտարարագրել նաև 2022 թվականի հայտարարագրում։
«2023 թվականի հայտարարագրում Մարինե Ցերցվաձեն չի նշել նաև 2022 թվականին իր պաշտոնի համար ստացած աշխատավարձը»,- գրել է ՀԿ-ն:
ՀԿ-ն Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյին կոչ է արել ուսումնասիրել Ցերցվաձեի հայտարարագրում հայտնաբերված խախտումը և համապատասխան միջոցներ ձեռնարկել։