Թբիլիսիիում «Կառավարական քաղաք»-ի կառուցումը խնդիրներից շեղելու նպատակ ունի․ Ցինցաձե

Թբիլիսիի դիվանագիտական դպրոցի ղեկավար Սոսո Ցինցաձեի կարծիքով՝ իշխանությունների կողմից առաջ քաշված «Կառավարական քաղաք»-ի կառուցումը նպատակ ունի հասարակության ուշադրությունը շեղել երկրում առկա սցիալական խնդիրներից:

«Մտահաղացումը հրաշալի է, բայց սա մեր կառավարության «նոու  հաուն» չէ: Կառավարական թաղամասեր կան Եվրոպայի, Ասիայի մի շարք երկրներում։ Դա մի վայր է, որտեղ տեղակայված են նախարարությունները, վարչապետի, նախագահի նստավայրերը, բայց ինչպես մենք կարող ենք դա իրականություն դարձնել: Վրացական փորձից ելնելով կարող եմ ասել, որ սա միայն բարի ցանկություն է, որը մանրակրկիտ ծրագրի տեսք է ընդունել՝ մեր ծանր ապրելակերպից ուշադրություն շեղելու նպատակով»,- հայտարարել է Սոսո Ցինցաձեն:

Հիշեցնենք՝ «Կառավարկան քաղաք»-ի  կառուցման մասին մարտի 23-ի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ Նա նշել է, որ այդ նպատակով Թբիլիսիի Օրթաճալա թաղամասում բավականին մեծ տարածք է  հատկացվել:

 

Թողնել պատասխան