Հունիսի 3-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ:
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային թեմաներ, այդ թվում՝ առաջիկա ծրագրերը՝ միտված երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը: Միրզոյանն ու Դարչիաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգի հարցերի:
«Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքները, աղետի գոտի ճանաչված համայնքներում իրաանացվող աշխատանքները: Ի պատասխան, Վրաստանի ԱԳ նախարարն, ըստ անհրաժեշտության, օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Վրաստանի ԱԳՆ-ն այս պահի դրությամբ (ժամը 15:55) հեռախոսազանգի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չի տարածել: