Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում ևս մեկ անգամ անդրադարձել է սահամադրության փոփոխությունների հարցին։
Նախագահը անընդունելի է համարել այն, որ սահամանդրության փոփոխությունները կարող են կախված լինել ընդամենը հայտարարություններից։
«Եթե ես կատարյալ հայտարարություն անեմ, արդյոք կատարյալ սահմանադրություն կունենաք։ Եթե հայտարարությունս չհավանեն, այլ տեսակի սահամադրություն կունենանք․․․»,-հարցրել է երկրի նախագահը՝ այդպիսով արձագանքելով խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարություններին։
Հիշեցնենք՝ Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի ու երկրի նախագահի միջև սահամանդրության բարեփոխումների շուրջ տարաձայնությունները ի հայտ եկան այն բանից հետո, երբ Մարգվելաշվիլին իր դժգոհությունը հայտնեց նախագահի համընդհանուր ընտրությունները չեղարկելու և նախագահի իրավասությունները կրճատելու առիթով։ Ի պատասխան Կոբախիձեն հայտարարեց՝ Մարգվելաշվիլին չդադարի քննադատել մեծամասնության սահմանադրական նախաձեռնությունները, խորհրդարանը կարող է նախագահի համընդհանուր ընտրությունները չեղարկել արդեն 2018թ-ից: