Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վերանայումն ողջ դաշինքի գործն է, Պրահայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի (ԱԳ) նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն:
«Ազատություն ռադիոկայանը» Բրաժեին հարցրել է. «Արդյո՞ք ՆԱՏՕ-ն կնվազեցնի Վրաստանի հետ հարաբերությունները՝ Վրաստանի իշխանությունների կողմից «գործակալների օրենքի» ընդունումից հետո»:
«ՆԱՏՕ-ի ողջ մասշտաբով ցանկացած փոփոխություն պետք է լինի դաշինքի համատեղ որոշումը, որը կայացվում է բոլոր 32 դաշնակից անդամների կողմից… Ես այլևս ՆԱՏՕ-ի պաշտոնյա չեմ, բայց ամեն դեպքում, դա պետք է հավաքական որոշում լինի», — պատսխանել է Բրաժեն:
Ի դեպ, մայիսի 28-ին Բրաժեն Վրաստանի խորհրդարանի կողմից «գործակալների օրենքի» վետոն հաղթահարելը «տխուր օր» է անվանել:
Նշենք. մայիսի 30-31-ը Պրահայում ընթանում է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Հանդիպմանը, բացի Բելգիայից, Լյուքսեմբուրգից և Հունաստանից, մասնակցում են դաշինքի անդամ 28 երկրների արտաքին գործերի նախարարները։
Պրահայի նախարարական հանդիպումը ՆԱՏՕ-ի արտգործնախարարների վերջին հանդիպումն է դաշինքի հաջորդ՝ 75-րդ գագաթնաժողովից առաջ, որը կանցկացվի հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում։