Չինական ընկերության միջոցով Անակլիայի նախագծի իրականացումը շատ կարևոր է. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծի ներդրողին բացահայտելու մրցույթում չինական ընկերության հաղթանակին։ Վարչապետն առանձնահատուկ կարևորում է չինական ընկերության ընտրությունը:

«Չինական ընկերության հետ կապված շատ շահարկումներ ենք լսել։ Այս պահին սա չինական խոշորագույն պետական ​​ընկերություններից մեկն է, որն ունի ամենամեծ փորձը, այդ թվում՝ այս կարգի նախագծերի իրականացման շատ մեծ փորձ, նրանք շատ լավ հայտ են ներկայացրել այս նախագծի մշակման վերաբերյալ», — ասել է Կոբախիձեն:

Ըստ նրա՝ Վրաստանի կառավարության պարտականությունն է՝ զարգացնել Անակլիայի նախագիծը: Վարչապետի խոսքով՝ չինական ընկերության մասնակցությամբ այս նախագծի իրականացումը հատկապես կարևոր է այն պատճառով, որ չինական բեռները առանձնահատուկ նշանակություն ունեն Անակլիայի նավահանգստի առավել արդյունավետ գործունեության համար.

«Շահարկումներն անտեղի են, բայց մենք տեսնում ենք, որ ով սկսել է այդ շահարկումները, դրամաշնորհային ֆինանսավորում է ստանում կասկածելի արտասահմանյան աղբյուրներից, և հենց սրանով է թելադրվում հակաչինական արշավը, որը վարում են համապատասխան քաղաքական գործիչներն ու նրանց հասարակական կազմակերպությունները»:

Վարչապետի խոսքով, չինական ընկերության մրցույթում հաղթելը երաշխավորում է, որ «Անակլիայի նախագիծը կիրականացվի ամենաբարձր մակարդակով»։

Ի դեպ, երեկ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի խոսքով, Անակլիայի խորջրյա նավահանգստի ներդրողին բացահայտելու միջազգային մրցույթում առաջարկ է ներկայացրել միայն մեկ չինական-սինգապուրյան հոլդինգ։

Անակլիայի նավահանգստի նախագծի մրցույթում հաղթած ընկերությունն ԱՄՆ պատժամիջոցների տակ է

Թբիլիսին պետք է հաշվարկի Չինաստանի հնարավոր ազդեցությունը. Պետդեպ