Մայիսի 28-ին խորհրդարանը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն և իշխող «Վրացական երազանք» կուսակցության 84 պատգամավորների աջակցությամբ ընդունեց «գործակալների մասին» օրենքը։ «Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է՝ ինչպես կզարգանան իրադարձությունները:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «գործակալների օրենքի» վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոյի հաղթահարմանն ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչներն ակնհայտ բացասական են արձագանքել:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը մայիսի 28-ի ճեպազրույցում հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի կողմից օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոյի հաղթահարումն անսպասելի չէր, սակայն իրենք հիասթափված են այդ իրողությունից:
Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մտահոգություն է հայտնում «ռուսական օրենքի» ընդունման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն անհամատեղելի է Եվրամիության արժեքներին և սկզբունքներին։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթահարեց «օֆշորների օրենքի» վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն: Վետոյի հաղթահարմանը կողմ է քվեարկել 83 պատգամավոր:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի խոսքով, Անակլիայի խորջրյա նավահանգստի ներդրողին բացահայտելու միջազգային մրցույթում իր առաջարկն է ներկայացրել միայն մեկ չինական-սինգապուրյան հոլդինգ։
Թելավիի սակրեբուլոյի (ավագանի) պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Լևան Բերձենաշվիլին «Գործակալների մասին օրենքի» ընդունման պատճառով կլքի կուսակցությունը և իր պաշտոնը սակրեբուլոյում։ Բերձենաշվիլին ղեկավարում է ընթացակարգային և իրավական հարցերի հանձնաժողովը։